Յուտա նահանգից 14-ամյա Ռոբերտ Նեյեմը չէր էլ կարող պատկերացնել, որ iPhone հեռախոսների համար իր հորինած պարզագույն Bubble Ball խաղը կարող է այդքան հայտնի դառնալ այդ սարքերի համար նախատեսված անվճար հավելվածների շարքում: Այն հիմա հասանելի է նաև Android օպերացիոն համակարգով սարքերի համար:
Ընդամենը դեկտեմբերի 29-ին App Store-ում տեղադրվա այս խաղը ներբեռնվել է սարքերի մեջ 1 միլիոն անգամ, իսկ հունվարի 13-ին այն ներբեռնել են 400 հազար անգամ: Այս ցուցանիշով Bubble Ball խաղը մոտեցել է ամենահայտնի Angry Birds խաղին, որը, սակայն, վճարովի է:
Bubble Ball խաղի իմաստն այն է, որ խաղացողը կարողանա գնդակը հասցնել եզրափակիչ գծին` այդ ընթացքում օգտագործելով տարբեր երկրաչափական մարմիններ և սարքեր:
Խաղը տեսնելուց հետո կարելի է ապշել, թե որքան արագ է այն հանրահայտ դարձել, քանի որ նմանատիպ պարզունակ խաղեր չէին գրվում նույնիսկ համակարգիչների ստեղծման առաջին տարիներին: