Ամերիկյան կառավարությունը զգուշացրել է Թուրքիայի, որպեսզի վերջինս Adabank AS-ը չվաճառի իրանական կողմին,ասվում է Bloomberg-ի հաղորդագրության մեջ: Adabank-ը, որը կառավարվում է սնանկացման արտաքին հանձնաժողովի կողմից, չպետք է վաճառվի Իրանին, քանի որ դա կհակասի ընդունված պատժամիջոցների բանաձեւին, ասել են ամերիկացիները Թուրքիային: Վաշինգտոնն, ըստ գործակալության, հետեւում է այս խնդրին: Բանկի գնման տենդերին մասնակցելու են նաեւ Բահրեյնում տեղակայված Standard Chartered Plc-ը եւ իսրայելյան Bank Hapoalim BM-ը: Նախնական գինը կազմել է $ 90մլն: