Ամերիկյան S2C Global Systems ընկերությունը մտադիր է խմելու ջուր ներկրել Մերձավոր Արեւելք` դրա համար օգտագործելով հնդկական Մումբայի իր պահեստները: Ամերիկյան ընկերությունը ջուր կվերցնի Ալյասկայի Երկնագույն լճից: Մեկ տարում ենթադրվում է լճից օգտագործել 11 մլրդ խորանարդ մետր ջուր, ինչը կբավարարի մեկ տարով ջրով ապահովելու 500.000 բնակչություն ունեցող քաղաքը:
Լիճը գտնվում է մի վայրում, ուր կա ընդամենը 9000 բնակչություն, եւ ջրի նմանատիպ ծավալների առգրավումը լճից չի վնասի տեղի բնակչությանը: Լճի ջուրն այնքան մաքուր է, որ անհրաժեշտություն չկա լրացուցիչ մաքրելու այն:
Ալյասկայից մինչև Մումբայի ջուրը հասնում է30 օրում: Որակները չկորցնելու համար այն կօզոնացվի հատուկ սարքերով: Այս մասին հայտնում է «Морской бюллетень» ամսագիրը: