Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը, ով օրերս հատել էր հայ-թուրքական սահմանը, «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե որն էր դրա նպատակը. «Մենք խորհրդանշականորեն ենք հատել սահմանը` ընդգծելու համար այն փաստը, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը պետք է անհապաղ բացվի: Դա մի գործողություն չէր, որի համար գնդապետ Գուզեեւը պետք է անհանգստանար: Մեր քայլի նպատակը Թուրքիայից խաղաղություն եւ եղբայրություն բերելն էր, այլ ոչ թե ատելություն: Արփաչայ գետի միջոցով Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընկած ուղին լեցուն էր ապօրինի առեւտրի մասին ծանուցող նշաններով: Այն բնական սահմանն է երկու երկրների միջեւ, որը կարելի է հատել 15 քայլով»: