Ինչպես ասվում է Pingdom հետազոտական խմբի «Ինտերնետ 2010-ը թվերով» զեկույցում, անցած տարի աշխարհում ուղարկվել է 107 տրիլիոն էլեկտրոնային նամակ, որի մեծ մասը սպամ է եղել: Այս մասին գրում է CBS News-ի կայքը:
Ըստ այդ զեկույցի` 2010 թ. օրական ուղարկվել է 293 մլրդ նամակ, որի 89%-ը սպամ է եղել: Pingdom-ի տվյալներով, աշխարհում կա 2,9 մլրդ էլեկտրոնային փոստի հասցե և 152 մլն բլոգ:
2010 թ. աշխարհում ինտերնետից օգտվել է 1,97 մլրդ մարդ: Ամենաշատը եղել է Ասիայում` 825 մլն մարդ, ամենաքիչը Ավստրալիայում և Օվկիանիայի շրջանում` 21 մլն մարդ:
Ըստ զեկույցի՝ աշխարհում կա 255 մլն կայք։ Սա 21,4 միլիոնով ավելի է, քան 2009 թ.:
Սոցիալական ցանցերի առումով աճն ավելի ակնառու է. Facebook-ն աճել է 250 մլն օգտատերերով, իսկ Twitter-ը` 100 մլն-ով: