Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

«Հացի հեղափոխություն» Թունիսում

Ի վերջո, Թունիսի ժողովրդի բողոքի մեկամսյա ցուցերը արդյունքի հասան. երկրի բռնապետ Զեյն Ալ Աբեդին Բեն Ալին փախուստի դիմեց՝ ապաստան գտնելով Սաուդական Արաբիայում:
Նախ հարկ է նշել, որ Թունիսում կատարված իրադարձությունները աննախադեպ էին արաբական աշխարհում, և հակառակ մինչ այժմ եղած դեպքերի, Բեն Ալին գահընկեց արվեց ո՛չ հեղաշրջումով և ո՛չ էլ ներքին քաղաքական առևտրով. այս անգամ արաբական երկրում փոփոխությունն իրականացավ ժողովրդի ընդվզումով՝ հեղափոխության միջոցով:
Թունիսը 1956-ին անկախացավ Ֆրանսիայից, և չնայած համակարգը հանրապետություն անվանվեց, բայց երկրի առաջին նախագահ Հաբիբ Բուրղիբեն բանակի օգնությամբ 31 տարի Թունիսը ղեկավարեց որպես բռնակալ: 1987-ին Բեն Ալիին հաջողվեց ժողովրդական կարճաժամկետ բողոքների արդյունքում երկրի ղեկավարությունը խլել Բուրղիբեից: Բայց Բեն Ալին, ինչպես և Բուրղիբեն, երկիրը 23 տարվա ընթացքում ղեկավարեց բանակի, ոստիկանության ու անվտանգության ուժերի խիստ ճնշան օգնությամբ: Մի խոսքով, Թունիսը իր անկախության 54 տարիների ընթացքում ունեցել է միայն երկու նախագահ, և, բացի 1987-ի բողոքի կարճաժամկետ ցույցերից, երկրում առհասարակ բողոքի ոչ մի ակցիա տեղի չէր ունեցել:
Թունիսում, հակառակ Եգիպտոսի կամ Հորդանանի, գոյություն չունեն քաղաքական կուսակցություններ, որոնք մեծ ընդունելություն ունենան ժողովրդի կողմից: Ուրեմն հարց է առաջանում թե նմանօրինակ երկրում ինչպե՞ս է, որ ժողովրդական ընդվզումներ են տեղի ունենում, և դրանց արդյունքում նախագահի՝ փախուստի դիմելով փլուզվում է նրա կառուցած, 23-ամյա ավտորիտար համակարգը:
Վերոհիշյալ հարցի պատասխանը կարելի է գտնել Թունիսի ներքին քաղաքական իրավիճակի ու տնտեսական անհամահունչ զարգացման մեջ:
Նախ անդրադառնանք ներքին քաղաքական իրավիճակին: Ճիշտ է, որ Բեն Ալին երկիրը ղեկավարեց 23 տարով, բայց իրականում Թունիսի ներքաղաքական իրավիճակը չափազանց փխրուն և անկայուն էր դարձել հենց նախագահի արարքների հետևանքով: Այդ իրավիճակում համակարգն այլևս գոյատևելու հնարավորություն չուներ: Բեն Ալին իր պաշտոնավարության տարիներին հասարակության համար փակել էր արտահայտման բոլոր միջոցները, ժողովուրդը զրկվել էր հասարակական ու քաղաքացիական ոլորտում ներկայություն ունենալու և համագործակցելու իրավունքից: Հասարակական ընդվզումը սկսվեց Մուհամադ Բուազիզիի ինքնահրկիզումից, երբ նա պատվաբեր աշխատանք չունենալու պատճառով դիմեց ինքնահրկիզմանը: Բուազիզիի ինքնահրկիզումից առաջացած ժողովրդական ընդվզումը շատ արագ տնտեսական ոլորտից փոխադրվեց քաղաքական ոլորտ, և բանակն ու ոստիկանությունն էլ չկարողացան պատնեշել ժողովրդի ընդվզումը:
Սակայն պետք է ասել, որ Թունիսը տնտեսական ոլորտում բավականին հաջող է հանդես եկել:
Թունիսի տնտեսությունը, անկախ նավթային գումարներից, զարգացավ ազատ շուկայի կայացման միջոցով: Բայց, ինչպես բնորոշ է ավտորիտար երկրներում ազատ շուկայական մոդելներին, Թունիսի հասարակության մեջ առաջացան լուրջ դասակարգային ճեղքեր: Թունիսի տնտեսության անհամահունչ զարգացման հետևանքով երկրում առաջ եկավ համատարած գործազրկություն, և ժողովրդի մեծամասնությունը զրկվեց երկրի տնտեսական ոլորտում առաջացած զարգացումների արդյունքներից:
Տնտեսական անհամահունչ զարգացումն ու քաղաքական փակ համակարգը Թունիսի ժողովրդի ընդվզման բնական պատճառներն են. ժողովրդի տնտեսական ընդվզումը, վերածվելով քաղաքականի, գահընկեց արեց Զեյն Ալ Աբեդին Բեն Ալիին:
Ի վերջո, նման իրավիճակը միայն Թունիսի մենաշնորհը չէ։ Այսօր արաբական այլ երկրներ ևս, ինչպիսիք են Եգիպտոսը, Ալժիրը, Քուվեյթը, Հորդանանը և անգամ Սաուդյան Արաբիան, նման իրավիճակներում են հայտնվել:
Այս պահին Թունիսի նման իրավիճակ է Ալժիրում, Հորդանանում և Եգիպտոսում, և շատ հավանական է, որ Թունիսի ժողովրդի հաջողությունից հետո այդ երկրներում ավելի թեժանան ժողովրդական շարժումներն ու ակցիաները:
Թունիսի «Հացի հեղափոխության» առաջացման մեխանիկան նման է մինչ այժմ կատարված հեղափոխություններին: Բայց կա նաև մի ակնառու տարբերություն. «Հացի հեղափոխությունը» զուրկ էր գլխավոր ղեկավարությունից և գաղափարական թեքումներից: Մի խոսքով, ժողովրդի ընդվզումը, հարցականի տակ դրեց Թունիսում գոյություն ունեցող ընդդիմադիր «Դեմոկրատական առաջատարներ» կուսակցության ու մի շարք հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում