Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Sukhoi SuperJet 100-ի առաջին ինքնաթիռը, որը, ըստ պայմանագրի, տրվելու է հայկական «Արմավիա» ավիաընկերությանը, կրելու է «Յուրի Գագարին» անունը: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է «Ռոսկոսմոսի» պաշտոնական կայքում:
Ըստ կայքի հաղորդած տեղեկությունների` ինքնաթիռը իրականացնելու է Երևան-Մոսկա-Երևան ավիաչվերթները: Հունվարի 15-ին այն արդեն հանձնվել է ավիաընկերությանը:
Սակայն պարզ չէ՝ ինքնաթիռը հայերին փոխանցելիս հարցրե՞լ են նման անվան նպատակահարմարության մասին, թե՞ ոչ: Եվ արդյոք դա հայերի հետ համաձայնեցվա՞ծ է եղել: