Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ Գլխավոր դատախազությունից, դատախազության հատուկ քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ԼՂՀ ԱԱԾ ավագ թիկնապահ, ավագ լեյտենանտ Մհեր Հովսեփյանի դեմ: Քրգործը հարուցվել է ԼՂՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպանություն»: Պարզվել է, որ Հովսեփյանը այս տարվա սեպտեմբերի 8-ի` «գտնվելով ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, իր անձնական օգտագործման «Դայմլեր-Բենց-124» մակնիշի, 01LS510 պետհամարանիշի ավտոմեքենայով, իր ընկերոջ` Վիտալի Աբրահամյանի ու նրա եղբոր` Ռուդիկ Աբրահամյանի հետ միասին ԼՂՀ քաղաքացի Գագիկ Վահանյանին եւ Գագիկ Հակոբյանին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ տեղափոխելիս, «Ցեխ ձոր» կոչվող տեղամասի ճանապարհահատվածում վեճի է բռնվել Հակոբյանի հետ»: Կանգնեցնելով մեքենան՝ Մհեր Հովսեփյանը վերջինիս դուրս է հրավիրել մեքենայից եւ իր կողմից մեքենայում պահվող դանակով հարվածել է նրա որովայնին: Այնուհետեւ Մհեր Հովսեփյանը վիրավորին տեղափոխել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բուժկետ, որտեղից էլ ժամը 02.00-ի սահմաններում Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց տեղափոխելիս` Գագիկ Հովսեփյանը մահացել է: