Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Հայաստանում ինտերնետ սպառողների սրընթաց աճ է գրանցվում

Հայաստանում ինտերնետից օգտվողների վերաբերյալ տվյալները միջազգային աղբյուրներում խիստ նվազեցված են: Այս կարծիքին է գլոբալացման ոլորտի հայաստանյան փորձագետ Անդրանիկ Գևորգյանը: Փորձագետի խոսքով` արտերկրում ցուցանիշները հիմնականում վերցվում են Internetworldstats-ի հաշվետվությունից, որն էլ հիմնվում է ITU-ի տվյալների վրա: Օրինակ, ITU -ի 2008 թ. տվյալների համաձայն` հայաստանյան ինտերնետ-սպառողների թիվը 191 հազար է, այսինքն` բնակչության 6,21 տոկոսը, լայնաշերտ ու բարձրարագ ինտերնետ սպառողների թիվը 5 հազար է` բնակչության 0,16 տոկոսը: Մինչդեռ հայ մասնագետները պնդում են, որ իրականում վերջին երկու տարում մենք սպառողների սրընթաց աճ ենք գրանցել: Ընդ որում, ընդլայնվել է լայնաշերտ ու բջջային ինտերնետը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին հաշվետվությունը 2009 թվականինն է, համաձայն որի ինտերնետ ծառայություններից 2009 թվականի ընթացքում օգտվել է 1 227 474 բաժանորդ (այդ թվում` GPRS և 3G տեխնոլոգիաներով օգտվողները), ինչը 2008 թվականի համեմատությամբ աճել է մոտ 48%-ով: Բջջային կապի ցանցերով ինտերնետ ծառայություններից օգտվողների քանակը 2008 թվականի համեմատությամբ աճել է 50%-ով: 2009 թվականի 4-րդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 80%-ով աճել է լայնաշերտ ինտերնետ ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը: Ինչ վերաբերում է լայնաշերտ ինտերնետի սպառողների թվին, ապա 2008 թ. վերջին եռամսյակի համեմատությամբ` այն աճել է 7 անգամ` հասնելով 70-75 հազարի: Dial-up ինտերնետի աբոնենտների թիվը նվազել է 50 տոկոսով` հասնելով 40-45 հազար է, իսկ բջջային ինտերնետի աբոնենտների թիվը 1.5 մլն է: Սակայն փորձագետի խոսքով` հայկական տվյալներն էլ բավական ուռճացված են, քանի որ ունենք բնակչության մի շատ մեծ շերտ, որը նույնիսկ էլեկտրոնային փոստից օգտվել չգիտի, իսկ ինչ վերաբերում է բջջայիններին` շատերի դեպքում դրանցում նույնիսկ ինտերնետ հնարավորություններ չկան: Այնուհանդերձ, փորձագետի կանխատեսմամբ` առաջիկայում ևս ինտերնետից օգտվողների քանակական աճ կդիտվի, քանի որ բացի ինտերնետի էժանացումից, երկրում կոմպյուտերացումն էլ առաջընթաց է ապրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում