Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Միլլերը միլիարդներ է խոստանում

Լուրեր տարածվեցին, որ «Գազպրոմի» ղեկավար Միլլերը իր ընկերոջ` Կարեն Կարապետյանի միջոցով պատրաստվում է Հայաստանում 2 միլիարդ դոլարի չափով ներդրումներ կատարել:
Կարելի է մեծ վստահությամբ պնդել, որ նման ներդրման իրականություն դառնալու դեպքում այն կիրացվի բացառապես Երևանում: Երևանի ներկայիս քաղաքապետի ներգրավվածությունը նման նախագծի իրականացմանը այլ բան չի ենթադրում:
Ռուսական նման խոշոր ներդրման գաղափարի նորացված գործարկումները մեր մայրաքաղաքում հիշեցնում են ոչ վաղ անցյալում Երևանում Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի բիզնես-նախագծերը, որոնք հայտնի պատճառներով վերջերս «անտերության» էին մատնվել: Երևում է` ռուսներին շատ է դուր եկել Երևանը` հատկապես քաղաքական առումով: Քանի որ Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությունը, որը կթմբկահարվի մեր պաշտոնական լրահոսերով, իրականում երկրորդական նշանակություն ունի պաշտոնական Մոսկվայի համար: Ի վերջո, բիզնես շահը ենթադրում է որոշակի շահույթ: Միլիարդավոր դոլարների հետ գործ ունեցող շրջանակների համար հսկայական ֆինանսական միջոցների ծախսը չի կարող հենց այնպես (հայերի սիրուն աչքերի համար) արվել: Նորություն չէ, որ Հայաստանը բացարձակապես անհետաքրքիր է նման խոշոր բիզնես-շահի համար: Հետևաբար, այստեղ գործ ունենք ռուսական հերթական (ականջդ կանչի Լուժկով) քաղաքական շահի գործարկման հետ: Ու նախորդ նման փորձը գալիս է ապացուցելու, որ գործ ունենք հստակ նախագծված մի ծրագրի հետ, որը պաշտոնական Մոսկվայի համար հստակ գործարկելի է Երևանի քաղաքապետի անձով: Իսկ որ Երևանի քաղաքապետը Հայաստանի քաղաքական դաշտում այլևս խոշոր խաղացող է, վկայում են ոչ միայն իրավական (սահմանադրական) դրույթները (ի վերջո, բոլորին էլ պարզ է, որ վարչակարգը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա), այլ նաև Երևանի քաղաքապետի փոխարինման հետ կապված վերջին զարգացումները: Իսկ քաղաքական դաշտում խոշոր խաղացողը չի կարող գործել առանց քաղաքական հիմնաքարի` իշխանության նկատմամբ հավակնության: Հատկապես, որ մենք գտնվում ենք ռուսական քաղաքակրթական դաշտում, որտեղ իշխանության պահպանման ու փոխանցման խնդիրները առանցքային նշանակություն ունեն: Հետևաբար նման ներդրման գործարկումը կարող է տեսանելի ապագայում մարտավարական տեսանկյունից կապված լինել 2012 թվականին Հայաստանում սպասվելիք ընտրությունների հետ, իսկ ռազմավարական տեսանկյունից՝ նպաստել Հայաստանի կախվածության հերթական խորացմանը: Կախվածություն, որը ճահիճ է հիշեցնում, որտեղ խեղդվող երիտասարդ մեր պետությանը կերակրում են 2-միլիարդանոց բլիթով, մինչև կհայտնվենք ռուսական օվկիանոսում: Նման բլիթով խանդավառվածները մոռանում են միայն, որ այդ օվկիանոսը ևս վաղուց հոտած է, ափերն էլ` ցամաքած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում