Ադրբեջանում զինվորական մեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետեւանով 9-ը զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին Սամուխի շրջանում
այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «1News.az»-ը: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի մեղավորը զինվորական մեքենայի վարորդն է եղել, իսկ վթարի ենթարկված մեքենայում ժամկետային զինծառայություն անցնող զինվորներ են եղել: Նշյալ միջադեպի առնչությամբ զինվորական դատախազությունը հետաքննություն է սկսել: