Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արաբական ու աֆրիկյան հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հերքել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, թե Իրանը (ինչպես նաև Ռուսաստանը) այս տարի նվազեցրել է Սիրիային ցուցաբերվող աջակցությունը.
«Իրանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը: Մենք վստահ ենք, որ Սիրիայի ժողովուրդը կաջակցի նախագահ Բաշար Ասադի բարեփոխումներին և հանդես կգա օտար ինտերվենցիայի դեմ:
Իրանը պաշտպանում է Սիրիայի ժողովրդի պահանջները՝ գտնելով, որ դրանց իրագործումը ներկայիս ճգնաժամից դուրս գալու լավագույն ելքն է: Իրանը դատապարտում է Սիրիայում անկայունություն ու ճգնաժամ հրահրողներին»: