Աշխարհի խոշորագույն` Facebook սոցիալական ցանցը Ֆերմերային տնտեսությունների ամերիկյան ֆեդերացիային (American Farm Bureau Federation) 8.5 մլն դոլար է վճարել fb.com դոմենային անվանման համար, հայտնում է РИА Новости-ն:
Ցանցի հիմնադիր Մարկ Ցուկենբերգը հայտարարել էր fb.com դոմենի գնման մասին 2010 թ. նոյեմբերի 15-ին, հաղորդագրությունների փոխանակման Facebook Messages թարմացված համակարգի ներկայացման հետ միաժամանակ: Սակայն գործարքի մանրամասները հայտնի են դարձել միայն երեքշաբթի` վերոհիշյալ ֆեդերացիայի անդամների ամենամյա հանդիպումից հետո: Ներկայումս այդ կազմակերպության հիմնական դոմենն է fb.org-ը, սակայն նրան են պատկանում ևս գրեթե 40 դոմենային անվանումներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են ֆերմա (farm) բառի հետ:
Ըստ Mashable-ի` fb.com համացանցային հասցեն, որը նախատեսված է բացառապես սոց.ցանցի աշխատակիցների օգտագործման համար, Facebook-ին արժեցել է 42 անգամ ավելի թանկ, քան հիմնական facebook.com դոմենը: Դրա համար ընկերությունը 2005 թ. օգոստոսին վճարել էր 200 հազար դոլար: