Chess-news.ru-ն տեղեկացնում է, որ 2012թ. London Chess Classic շախմատային մրցաշարը կարող է չկայանալ: Առաջնության գլխավոր տնօրեն Մալքոլմ Փեյնը հայտարարել է, որ 2012թ. դեկտեմբերին ծրագրված մրցաշարի անցկացումը կասկածի տակ է:
Առաջնությունը չեղյալ համարելու գլխավոր պատճառը կարող է դառնալ հավակնորդների մրցաշարը, որը տեղի կունենա Լոնդոնում` հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում.
«Թեև որոշ շախմատիստներ հասկացրել են, որ կմասնակցեն մրցաշարին, սակայն ես վստահ չեմ, որ մարզասերներին ու ԶԼՄ-ներին հետաքրքիր կլինի Լոնդոնում հետևել երկու էլիտար մրցաշարերին»,- նշել է Փեյնը: