Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունում 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճելու համար Միհրան Ջաբուրյանն իր ուժերը չափեց բուլղարացի Ռադոսլավ Վելիկովի հետ:
Ջաբուրյանը զիջեց աշխարհի չեմպիոնին, և մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի ընտրանին չկարողացավ մեդալ նվաճել:
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 0:3, 0:6 հաշվով զիջել էր Եվրոպայի գործող չեմպիոն Ջամալ Օթարսուլթանովին: Մինչև ռուս մարզիկին պարտվելը Ջաբուրյանը պարտության էր մատնել Ադրբեջանի և Բելառուսի ներկայացուցիչներ Հալիբ Ալիևին ու Անդրեյ Կոմարին:
Հիշեցնենք, որ հայ մարզիկն արդեն նվաճել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր: