ՀԱՕԿ լրատվության բաժնի տեղեկացմամբ Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ավարտից հետո մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի մարտի 8-ին: Թիմում ընդգրկված են Ռոման Ամոյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը:
Գլխավոր մարզիչն է Oլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, ում օգնականներն են վաստակավոր մարզիչներ Էդվարդ Սահակյանը և Սամվել Գևորգյանը:
Առաջնությունը կմեկնարկի մարտի 9-ին: