Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնության կիսաեզրափակիչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը 0։4 հաշվով զիջեց ռուս մարզիկ Ալան Գոգաևին և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Մինչ այդ հայազգի մարզիկը ևս երկու մենամարտ էր անցկացրել՝ պարտության մատնելով ավստրիացի մարզիկ Ջորջ Մերչլին, այնուհետև՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Էմին Ազիզովին։
Բրոնզե մեդալի համար պայքարում Սաֆարյանի մրցակիցը կլինի Ադամ Բլոկ (Լեհաստան) – Յակուբ Գոր (Թուրքիա) մրցավեճի հաղթողը:
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 96 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրանիկ Գալստյանն, իր առաջին մենամարտում պարտվեց հունգարացի Տամաշ Ֆյոդորին։