Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան մասնակցում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենին:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը չորս տուրերից հետո վաստակել է նույնքան միավոր և գտնվում է առաջին տեղում: Նույնպիսի արդյունք ունի եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինը, բայց նա հայ գրոսմայստերին զիջում է լրացուցիչ գործակիցներով:
Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Դավիթ Հարությունյանը, Տիգրան Ղարամյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանն ունեն 3-ական, Գևորգ Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանցը` 2,5-ական, Եվգենյա Դոլուխանովան, Կարինա Համբարձումովան, Տաթև Աբրահամյանը` 2-ական միավոր:
Մինչև մրցաշարի ավարտը մնում է 5 տուր: