ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարտի 6-ին կմեկնի ԱՄԷ, որտեղ մինչև մարտի 13-ը կհետևի Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ի ուսումնամարզական հավաքին:
Հիշեցնենք, որ ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Վարդան Մինասյանը նշեց, որ ազգային հավաքականը մինչև սեպտեմբեր կանցկացնի ընկերական 3 հանդիպումներ.
«Առաջիկա ընկերական խաղերի ժամանակ փորձարկելու ենք մարտավարական մի քանի սխեմաներ, քանի որ աշխարհի առաջնության ընտրական փուլում մեր հակառակորդները տարբեր խաղաոճեր ունեն: Առաջիկա երեք ընկերական հանդիպումները տեղի կունենան մայիսի 30-ին, հունիսի 5-ին, իսկ երրորդ խաղը` օգոստոսին»: