Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Ռ.Կիրակոսյան. 2011-ին Ադրբեջանը պատերազմ կսկսի

Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ խոսակցությունները դադարել են և այս հարցի շուրջ որևէ ակտիվ քննարկում դեռևս չկա: «Առաջին լրատվականի» հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծիք հայտնեց, որ 2010-ին դիվանագիտական իմաստով մենք չտեսանք որևէ իրական շարժ կամ հարցի լուծում և միգուցե չենք տեսնի նաև այս տարի. «Խնդիրը Մինսկի խմբի մեջ չէ, խնդիրը Ադրբեջանն է: Մինչև Ադրբեջանը չգիտակցի, որ պետք է բաց թողնի Ղարաբաղը, դիվանագիտորեն ոչ մի իրական առաջընթաց այս խնդրում չի լինի: Ղարաբաղյան հիմնահարցի երկու կողմերը շատ հեռու են միմյանցից, և վտանգը դիվանագիտությունից չի գալիս, այլ այնտեղից, որ 2011-ին Ադրբեջանը վերջնականապես հետ կկանգնի դիվանագիտությունից, ինչն էլ կհանգեցնի ռազմական գործողությունների և վաղ պատերազմի»:
Կիրակոսյանը չափազանց միամիտ գնահատեց այն կարծիքները, թե միջազգային հանրությունը թույլ չի տա, որպեսզի ղարաբաղյան հարցը լուծվի պատերազմական ճանապարհով:
«Խնդիրն այն է, որ ինչպես ռուս-վրացական պատերազմի ժամանակ, այնպես էլ այս դեպքում, միջազգային հանրության համար չափազանց դժվար է կանխել պատերազմը: Եթե միջազգային հանրությունը ցանկանում է կանխել պատերազմը, նա ավելին պետք է անի, նրանք պետք է այլևս հրթիռներ չտրամադրեն Ադրբեջանին: Եթե միջազգային հանրությունը իրապես չի ուզում, որ տարածաշրջանում պատերազմ լինի, ապա պետք է ավելի ուժեղ մեսիջ ուղարկի Ադրբեջանին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը և հավելեց, որ պատերազմը հիմնականում պատահաբար է գալիս և հիմնված չի լինում ո’չ ռազմական տրամաբանության, ո’չ էլ պատերազմ հայտարարելու վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում