Հոլանդիայի առաջնության 24-րդ տուրում Ամստերդամի «Այաքս»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Ռոդա»-ին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը խաղադաշտ դուրս եկավ հոլանդական թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 56-րդ րոպեին. խաղադաշտ դուրս եկավ Աիսսատին:
Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Լորենցո Էբեսիլյոն: Աչքի ընկավ նաև Վուրնոն Անիտան:
Անցկացրած 24 խաղերից հետո «Այաքս»-ը վաստակել է 46 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: Ֆրանկ դե Բուրի սաներն առաջատար «Ալկմար»-ին զիջում են 3 միավորով: