Ինչպես РИА-Нововсти գործակալությանը հայտնել են Skype ընկերությունից, որն IP հեռախոսակապի ծառայություն տրամադրող խոշորագույն ընկերությունն է աշխարհում, ընկերությունը սահմանել է նոր ռեկորդ: Ըստ Skype-ի տվյալների` հունվարի 10-ին ընկերության այն բաժանորդների թիվը, որոնք միաժամանակ առցանց են գտնվել, կազմել է 27 միլիոն մարդ:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2010թ. դեկտեմբերի 22-ին: Այդ օրը միաժամանակ առցանց էր եղել 25 միլիոն մարդ:
Հիշեցնենք, որ այդ ռեկորդից անմիջապես հետո ընկերությունը լուրջ տեխնիկական խնդիրների առաջ կանգնեց, և երեկվա ռեկորդի սահմանման փաստն ապացուցում է, որ ընկերությունն այդ դժվարությունները հաղթահարել է:
Ըստ ընկերության այլ տվյալների` անցած տարվա ամռանից ընկերության միջին ամսական այցելությունների թիվը կազմում է 124 միլիոն այցելու: Ընդհանուր առմամբ, այս համակարգում կա 560 միլիոն բաժանորդ: