Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ը «Դոնբաս Արենա» մարզադաշտում ընդունեց «Դնեպր»-ին: «Հանքափորներ»-ը չկարողացան կոտրել Դնեպրապետրովսկի թիմի դիմադրությունը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
29-րդ րոպեին խաղի հաշիվն անդրադարձի օգնությամբ բացեց հյուրերի ֆուտբոլիստ Մաթեուս Նասիմենտոն: Մի քանի րոպե անց «Շախտյոր»-ի կազմակերպած հակագրոհի արդյունքում Մխիթարյանը հարվածեց մրցակցի դարպասին, սակայն Յան Լաշտուվկան ետ մղեց գնդակը: Այնուամենայնիվ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 40-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը և իր թիմին 1 միավոր պարգևել: Այսպիսով`
«Շախտյոր» – «Դնեպր»` 1:1
0:1 Մաթեուս Նասիմենտո (29′), 1:1 Հենրիկ Մխիթարյան (40′)