Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան մասնակցում են Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենին:
Cappelle-chess.fr-ի տեղեկացմամբ Հայաստանի բոլոր ներկայացուցիչները մեկնարկային տուրում պարտության են մատնել իրենց հակառակորդներին.
Տիգրան Լ. Պետրոսյան – Բուրակ Ֆիրատ` 1:0,
Էվանդրո Ամորիմ Բարբոսա – Զավեն Անդրիասյան` 0:1,
Խորխե Վիտերբո Ֆերեիրա – Դավիդ Հարությունյան ` 0:1,
Գևորգ Հարությունյան – Թոմ Մյորս` 1:0
Եվգենյա Դոլուխանովա – Եվգենի Սվեշնիկով` 1:0:
Մրցաշարը տեղի կունենա մարտի 3-10-ն ընկած ժամանակահատվածում: