Գյումրու «Շիրակ»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացնում է 2012թ. իր չորրորդ ուսումնամարզական հավաքը:
Ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հավաքի ընթացքում նախատեսված է ստուգողական 2 հանդիպում՝ Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին խմբում հանդես եկող Աբովյանի «Քինգ Դելյուքս» թիմի հետ:
Առաջին հանդիպումը գյումրեցիները կանցկացնեն մարտի 4-ին` 15:00-ին, իսկ երկրորդ հանդիպումը՝ մարտի 11-ին: Խաղերը տեղի կունենան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: «Շիրակ»-ի չորրորդ ուսումնամարզական հավաքը կավարտվի մարտի 12-ին: Հիշեցնենք, որ ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն այդ հավաքին հրավիրել է 23 ֆուտբոլիստների: