Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մեկնարկեց Եվրոպայի 2012թ. կանանց անհատական առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:
Մրցաշարի մեկնարկային տուրում մեր շախմատիստուհիներից 4-ը հաղթանակներ տարան, և միայն Աննա Հայրապետյանը զիջեց իր հակառակորդին: Այսպիսով`
Էլինա Դանիելյան – Լիլյա Դրլևիչ` 1:0,
Միհաելա Սանդու – Լիլիթ Մկրտչյան` 0:1,
Նինո Խուրցիձե – Աննա Հայրապետյան` 1:0,
Կայա Եմել – Լիլիթ Գալոյան` 0:1,
Մարիա Կուրսովա – Հատիս Բոզկուրտ` 1:0:
Մրցաշարը կավարտվի մարտի 14-ին: