Tuesday, 23 04 2024
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում

Հայաստանից եկած «շպիոնը». ամերիկյան լրտե՞ս, թե՞ հոգեկան հիվանդ

Իրանական «Ֆարս» գործակալությունը, վկայակոչելով իրանական «Նասիմ Օնլայն» լրատու կայքին, հունվարի 6-ին հայտարարեց, որ Իրանի սահմանապահները՝ Իրան-Հայաստան սահմանագծում ձերբակալել են Հալլ Թալայան անունով 55-ամյա մի ամերիկացի լրտեսի: Լուրերի համաձայն` վերջինս Իրան-Հայաստան սահմանագծում ձերբակալվել էր Իրանի սահմանային կետերը տեսագրելու ընթացքում: Գործակալության մատուցմամբ, սահմանապահները նաև նրա բերանի մեջ գտել են լրտեսական միկրոսարքավորում, կասկածյալը նույնիսկ խնդրել էր, որ իրեն չհանձնեն հայաստանյան կողմին, որովհետև համոզված է եղել, որ այնտեղ իրեն կսպանեն:
Հունվարի 7-ին, երբ հիշյալ լուրը տարածվեց միջազգային, իրանական և հայկական լրատվամիջոցներում, բոլորի ուշադրությունը կրկին կենտրոնացավ իրանական ու հայկական հրապարակվող լուրերի ընթացքի վրա: Նույն օրը իրանական արաբալեզու «Ալ Ալամ» հեռուստաալիքը, հերքելով ամերիկյան լրտեսի ձերբակալության լուրերը, հայտարարեց, որ նա ցանկացել է Նորդուզ սահմանային կետից մուտք գործել Իրան, բայց մուտքի վիզա չունենալու պատճառով նրան չի թույլատրվել մուտք գործել երկիր:
Հունվարի 8-ին էլ իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքի կողմից ձերբակալության լուրը հերքվելուց հետո, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ՝ Մարկ Թոները հայտարարեց, որ ամերիկացի հիշյալ քաղաքացին Իրանում չէ: Թոների փոխանցմամբ, նա գտնվում է Ստամբուլում, հետևաբար չէր կարող Իրանում ձերբակալված լինել:
Բայց հետաքրքիրն այն է, որ բազմաթիվ հերքումներից հետո, երբ անգամ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Հալլ Թալայան անունով ոչ մի անձնավորություն մուտք չի գործել Հայաստան, որից հետո էլ ցանկանար սահմանը հատելով՝ մուտք գործել Իրան, Իրանի սահմանապահների հրամանատարության տեղակալ Ահմադ Գարավանդը այս անգամ հայտարարեց, որ սահմանապահները հունվարի 5-ին ձերբակալել են 34-ամյա ամերիկացի լրտես Հալլ Ֆայալանին, որը փորձել է տեսագրել իրանական սահմանակետերը: Գարավանդի հայտարարությունների պատճառով բազմաթիվ լրատվամիջոցներ քննադատեցին Իրանի անվտանգության ծառայություններում տիրող խառնաշփոթի համար, երբ ավելի քան երեք օրվա ընթացքում նրանց չէր հաջողվել մի հստակ տեղեկություն հրապարակել՝ երկրի սահմանում առաջացած նմանօրինակ խնդրի մասին: Ի վերջո, Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի անվտանգության բարձրաստիճան մի պաշտոնյա, որի անունը չի հիշատակվել լրատվամիջոցներում, Իրանի պետական կենտրոնական լրատվամիջոց IRIB-ին փոխանցեց, որ ամերիկացի կինը, որը, հայտարարության համաձայն, ձերբակալվել է սահմանագծում, օրինական ընթացակարգից հետո՝ հունվարի 9-ին դուրս է եկել Իրանի սահմանից: Անվտանգության հիշյալ պաշտոնյան հերքել է ամերիկացի կնոջ կողմից իրանական սահմանակետերը տեսագրելու հրապարակված լուրը և հայտարարել է. «Եթե նա նման արարք թույլ տար, պիտի ձերբակալվեր ու օրենքի առաջ պատասխան տար: Բայց նա նմանօրինակ արարք թույլ չի տվել, հետևաբար ազատորեն հեռացել է Իրանից»:
Այս քաոսը ավարտվեց հունվարի 10-ին, երբ Իրանական «Թեհրան Էմրուզ» օրաթերթը, վկայակոչելով անվտանգության վերոհիշյալ պաշտոնյայի հայտարարությունները, գրեց. «Իրանի անվտանգության ծառայությունները հարցաքննության ժամանակ պարզել են, որ ձերբակալված կինը ոչ թե լրտես է, այլ հոգեկան խանգարումներով հիվանդ կին, ուստի ազատ արձակվելով` հեռացել է Իրանից»:
Հետևաբար բոլորի համար պարզ դարձավ, որ մի քանի օրվա ընթացքում միջազգային ու միջպետական սկանդալ առաջացրած կինը ոչ թե գործուղված լրտես էր, այլ հոգեկան հիվանդ: Ուրեմն` ո՛չ նոր Պզո էր ձերբակալվել, ո՛չ էլ Իրանին հրթիռ վաճառելու փաստաթղթի նման մի նոր բացահայտում էր տեղի ունեցել, այլ միայն մի հոգեկան հիվանդի պատճառով մի քանի օր շարունակ Հայաստանն էլ հայտնվել էր միջազգային ուշադրության կենտրոնում. չէ՞ որ հնարավոր էր այդ գործն էլ կապեին Հայաստանի վզին:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում