Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Ինչքան ժամանակ ու ինչ տարածություն ունի Հայաստանը

Լրատվամիջոցներում տարվա առաջին օրերին երկու հետաքրքրական տեղեկատվություն ի հայտ եկան, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին: Մասնավորապես, առաջին դեպքում խոսքը Հայաստանի տարածքով Իրան ապօրինի մուտք գործած ամերիկուհու մասին է, իսկ մյուս դեպքում խոսքը Վրաստանում Հայաստանի արտադրողներից պետական բարձր մակարդակով առկա դժգոհության մասին է, որ վերաբերում է վրացական ապրանքանիշերը խորամանկորեն օգտագործելու և հայկական արտադրանքի տեսքով Արևմուտքում սպառելու խնդրին:
Իրանական ուղղությունից եկած տեղեկատվությունը ամերիկուհու ձերբակալության մասին, փաստորեն, հաստատվեց պաշտոնապես, ինչը վկայում է, որ Երևանը բան ունի Իրանին բացատրելու: Ի վերջո պետք է բացատրել, թե ինչպես կարելի է Հայաստանից ապօրինի մուտք գործել Իրան: Մինչդեռ դա լուրջ խնդիր է` առավել ևս նկատի ունենալով այն նուրբ իրավիճակը, որ ստեղծված է Իրանի ու աշխարհի միջև: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով հերքեց, թե Հայաստան մուտք է գործել Հալլ Թալայան անուն-ազգանունով ամերիկուհի: Սակայն դա, մեղմ ասած, անհամարժեք արձագանք է ստեղծված իրավիճակին: Բանն այն է, որ այդ հերքումը ընդամենը հիմնված է տրամաբանության վրա, թե Հայաստանում այդպիսի մարդ չի եղել, որ Իրան անցնի: Մինչդեռ տվյալ պարագայում պետք են երկաթյա փաստեր, որ Հայաստանի սահմանից որևէ մեկը չի կարող անօրինական անցնել Իրանի սահմանը: Առավել ևս, որ հետո պարզվեց, որ խոսքը ոչ թե Հալլ Թալայան, այլ Հալլ Ֆայալան անուն-ազգանունով ամերիկուհու մասին է: Այսինքն` ստացվում է, որ Հայաստանը կատարվածը թողել է, մեծ հաշվով, անարձագանք, ինչը, մեղմ ասած, որոշակի հարցեր կարող է առաջ բերել հայ-իրանական հարաբերության առումով:
Լրատվամիջոցներում հայտնված մյուս տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հերքում կամ հաստատում չի ստացել: Խոսքն այն մասին է, որ Վրաստանի նախագահ Սաակաշվիլին փետրվարի վերջին կամ մարտի սկզբին գալու է Հայաստան և Սերժ Սարգսյանի առաջ բարձրացնելու է հայկական արտադրողների կողմից վրացական ապրանքանիշերը օգտագործելու, այլ կերպ ասած` վրացական ապրանքանիշերը գողանալու հարցը: Այդ մասին տեղեկատվություն հրապարակել է ռուսական ՙՎզգլյադ՚ թերթը` հղում անելով իր Թբիլիսիի թղթակցին: Այսինքն` այստեղ էլ ակնհայտորեն երևակվում է մեկ այլ հարևանի` Վրաստանի հետ ունեցած ոչ պակաս լուրջ խնդրի մասին: Այսինքն` Հայաստանի համար տարին սկսվում է երկու հարևանների և ըստ էության հարաբերության առումով միակ հաշտ ու բաց հարևանների հետ խնդիրների մասին գուժող տեղեկատվությամբ: Ընդ որում, հատկանշական է, որ երկու տեղեկատվության բնույթն էլ այնպիսին է, որ Հայաստանը կարծես թե արդարացողի, պատասխանողի դերում է: Իրանական դեպքում Հայաստանը անուղղակի, բայց փաստացի կասկածվում է Իրան լրտեսներ թողնելու համար, իսկ վրացական դեպքում կասկածվում է ապրանքանիշեր գողանալու համար: Այլ կերպ ասած` տեղեկատվական ֆոնը հարևանների հետ խնդրահարույց սյուժեների ներկայացմամբ հանդերձ Հայաստանը դնում է որոշակի աննպաստ, անհավասար վիճակում:
Ինչպես կզարգանան իրադարձությունները` այժմ դժվար է ասել: Չի բացառվում, որ հրապարակային զարգացում տեղի չի ունենա, և ամեն ինչ հանգուցալուծվի գաղտնի կամ քողարկված դիվանագիտության դաշտում: Եթե երկու տեղեկատվությունների պարագայում էլ պաշտոնական Երևանը շահագրգռված չեղավ կամ հրապարակային ու հստակ հերքումների, կամ հրապարակային ու հստակ բանավեճերի ծավալման հարցում, ուրեմն Հայաստանն իսկապես հարևանների հանդեպ, մեղմ ասած, անբարեխիղճ է վարվել: Դա, իհարկե, չի նշանակում, որ Իրանը կամ Վրաստանը խզելու են Հայաստանի հետ հարաբերությունը: Պարզապես նրանց համար տեղի ունեցածը կամ առկա վիճակը տալու է լրացուցիչ առավելություններ Հայաստանի հանդեպ` մեր երկրի հետ հարաբերություններում, և Հայաստանն այդ առումով կորցնելու է իր ձայնի որոշակի դեցիբելներ, փոխարենը Իրանն ու Վրաստանն են դրանք ավելացնելու: Իսկ եթե Հայաստանը արդարանալու կամ խուսանավելու խնդիր չունի, եթե Հայաստանն իսկապես լրտեսների համար տարանցիկ երկիր չէ և ոչ էլ ապրանքանիշ է գողանում, ապա այստեղ արդեն պաշտոնական Երևանը պետք է ինքը շահագրգռված լինի հարցի հրապարակայնացմամբ և փորձի այդ հանգամանքը ծառայեցնել Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններում իր ձայնի ամրությունը մեծացնելու համար: Այդ ամենի մեջ, սակայն, ուշագրավ է մեկ այլ հանգամանք: Փաստորեն, Հայաստանը ինչպես 2010 թվականը ավարտեց համաշխարհային մամուլում իր վերաբերյալ բավական հետաքրքիր և աննպաստ արտահոսքերով, կապված տարբեր թեմաների հետ` ուրանի առևտուր, զենքի առևտուր, այնպես էլ 2011 թվականը սկսում է ոչ այնքան հաճելի լրատվական արտահոսքերով: Կարծում եմ` դժվար է ժամանակակից աշխարհում ունենալ այդ արտահոսքերի զուտ լրատվական, ապաքաղաքական լինելուն հավատալու միամտություն: Այնպես որ, տարեսկիզբը, թերևս, հուշում է, որ 2011 թվականին Հայաստանի իշխանությանը բավական բարդ իրավիճակներ են սպասվում այդ դաշտում: Դժվար է ասել ու անիմաստ է կանխագուշակել, թե այդ ամենն ինչ զարգացում կարող է ունենալ և ինչ աստիճանի լարում կարող է առաջացնել տարածաշրջանային փոխհարաբերություններում: Խնդիրն այն է, որ Հայաստանը թե՜ նախորդ տարվա, թե՜ ընթացիկ տարեսկզբի լրատվական արտահոսքերի հանդեպ դրսևորել է պաշտոնական համեմատաբար պասիվ վերաբերմունք, ինչը հուշում է, որ գերադասվել են հարցերի լուծման ստվերային մեխանիզմները: Այստեղ է ահա, որ առաջանում է հարցը, թե ինչի՞ հաշվին են հարցերը լուծվում ստվերում: Թեև կա նաև տարբերակ, որ դրանք չեն էլ լուծվում, այլ կուտակվում են, քանի կա ժամանակ և տարածություն: Եվ այստեղ էլ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանն այդքան ժամանակ և տարածություն ունի այդքան խնդիրներ իր գլխին կուտակելու համար: Այդ տեսանկյունից, համեմատելով Հայաստանի վիճակն ու ցուցանիշները թեկուզ տարածաշրջանային հարևանների հետ, էլ չասած զարգացած ու զարգացող աշխարհի մասին, հարցի պատասխանը միարժեք բացասական է:
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում