IBF վարկածով մինչև 76,5 կգ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին` Գերմանիայի Քիլ քաղաքում: Հայազգի բռնցքամարտիկի հակառակորդը կլինի Լեհաստանի 33-ամյա ներկայացուցիչ Պյոտր Վիլչևսկին: Մենամարտը կկայանա Sparkassen-Arena մարզահամալիրում: Աբրահամն այժմ ակտիորեն նախապատրաստվում է կայանալիք մենամարտին:
«Մի քանի մենամարտ անցկացնելուց հետո պատրաստվում եմ պայքարել չեմպիոնի կոչման համար: Ցանկանում եմ արդարացնել երկրպագուներիս և մարզիչներիս սպասելիքները»,- նշել է Աբրահամը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները նշել էր, որ Պյոտր Վիլչևսկին ուժեղ է Աբրահամի առաջին հակառակորդ Պաբլո Ֆարիասից, ում Արթուրը նոկաուտի ենթարկեց հունվարի 14-ին` Գերմանիայի Baden-Arena մարզահամալիրում: