Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանի` Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում կայացած Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի շրջանակներում Անիշ Գիրիի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը ճանաչվել է 2012 թվականի հունվար ամսին աշխարհի լավագույն պարտիան: Այդ որոշումը կայացրել է հանրահայտ chesspro.ru կայքի գրոսմայստերական ժյուրին:
Հիշեցնենք, որ Արոնյանը դարձավ Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի 2012 թվականի հաղթող:
Վերջին` 13-րդ տուրում Լևոնն իր պարտիան սպիտակ ֆիգուրներով 12-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովի հետ և, վաստակելով 9 միավոր, իր հիանալի ելույթին դրեց չեմպիոնական գեղեցիկ վերջակետ: 2007 թվականին Վայք ան Զեեի մրցաշարում Արոնյանն առաջին տեղը կիսել է Վեսելին Տոպալովի և Թեյմուր Ռաջաբովի, իսկ 2008-ին` Մագնուս Կառլսենի հետ: