Դիլիջանի «Իմպուլս»-ը երեկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց. մրցակիցը ՌԴ բազմակի չեմպիոն Մոսկվայի «Սպարտակ»-ն էր: Վալերի Կարպինի սաները ջախջախիչ հաղթանակ տարան Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցչի նկատմամբ` 2 գնդակ խփելով առաջին խաղակեսում, ևս 5-ը` երկրորդում: Ռուսական ակումբի առաջատար հարձակվող Վելլիտոնը դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Այսպիսով`
«Սպարտակ» – «Իմպուլս»` 7:0
1:0 Կոզլով (10′), 2:0 Վելլիտոն (13′), 3:0 Ձյուբա (50′), 4:0 Վելլիտոն (55′), 5:0 Էմենիկե (61′), 6:0 Վելլիտոն (73′), 7:0 Էմենիկե (76′)
«Մենք հաղթեցինք 7:0 հաշվով: Հայկական ակումբի նկատմամբ տարած հաղթանակն առաջիկա պաշտոնական խաղերից առաջ մեզ վստահություն կհաղորդի»,- հայտարարեց «Սպարտակ»-ի հոլանդացի կիսապաշտպան Դեմի դե Զեուվը: