Կիպրոսի Լիմասոլ քաղաքում` «Ցիրոն» մարզադաշտում, ընթանում է Հայաստան – Սերբիա ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին մրցակցին զիջում է 0:2 հաշվով:
15-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Ալեքսանդր Կոլարովի կատարած հարվածից հետո Գրիգոր Մելքսեթյանը ետ մղեց գնդակը, իսկ պաշտպանների հսկողությունից դուրս մնացած Զդրավկո Կուզմանովիչը բացեց հանդիպման հաշիվը:
30-րդ րոպեին Բոշկո Յովանովիչի` տուգանայից կատարած հարվածից հետո Գրիգոր Մելիքսեթյանը գնդակը հրամցրեց «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին, ով երկրորդ անգամ գրավեց մեր ընտրանու դարպասը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ կազմով`
1. Գրիգոր Մելիքսեթյան, 5 Ռոբերտ Արզումանյան, 13. Վարազդատ Հարոյան, 19. Հովհաննես Համբարձումյան, 7. Գագիկ Դաղբաշյան, 6. Կառլեն Մկրտչյան, 8. Մասիս Ոսկանյան, 9. Էդգար Մալաքյան, 10. Գևորգ Ղազարյան, 3, Արթուր Յուսպաշյան, 11. Արթուր Սարկիսով: