Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Կիպրոս, որտեղ ընդլայնված կազմով այս տարվա իր առաջին հավաքն է անցկացնում Հայաստանի ազգային հավաքականը: Այսօր Կիպրոսի Լիմասոլ քաղաքում տեղի է ունենալու ընկերական հանդիպում` Սերբիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև, որին ներկա կլինի նաև ՀՖՖ նախագահը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կբարձրանա ազգային հավաքականի հանդիպումների հեռարձակման որակը.
«Հեռարձակման որակը շատ վատն է: Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը խոսք է տվել, որ այս տարի նոր տեխնիկա կբերի, կունենանք ավելի բարձր որակի հեռարձակում և կավելանա նաև տեսախցիկների քանակը»: