Եվրոյի նկատմամբ դոլարի անկումով պայմանավորված` նավթի գներն աճել են: WTI (Light Sweet Crude Oil) մակնիշի ամերիկյան նավթի գները ժամը 10:00-ի դրությամբ կազմել են $82.44` աճելով $0,75-ով կամ 0,92%: Brent մակնիշի հյուսիսծովյան նավթի գինն աճել է $0,56 կամ 0,68%` կազմելով $83,52: Դոլար-եվրո փոխարժեքն այս պահին 1,4037 դոլար է` մեկ եվրոյի դիմաց, նախորդ օրն այդ հարաբերակցությունը կազմում էր 1,3929: Նավթի գների վրա ազդում է նաեւ ԱՄՆ հարավում սկսված «Ռիչարդ» փոթորիկը: