Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Շիրակ»-ը վերադարձավ Անթալիայից. Սպորտ

Գյումրու «Շիրակ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ թիմը վերադարձավ իր երրորդ ուսումնամարզական հավաքից, որն անցկացնում էր Անթալիայում: Այսօր ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց, որ ընդհանուր առմամբ գոհ է հավաքից:

– Երրորդ հավաքը մեզ մոտ խաղային ստացվեց: Երկու շաբաթվա ընթացքում անցկացրինք ստուգողական 4 հանդիպում: Արդեն նշել էի, որ թիմի մոտ զգացվում է խաղային կայունություն, պետք է աշխատել հարձակման եզրափակիչ փուլը լավացնելու վրա: Այս պահի դրությամբ տղաների խաղամակարդակից ընդհանուր առմամբ գոհ եմ, բավարարում է նաև ֆիզիկական վիճակը: Ինչ նախատեսել էինք, կարողացանք իրագործել: Եղանակն էլ բարենպաստ գտնվեց մեր հանդեպ:

– Վերջին հանդիպման ընթացքում մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ էին ստացել…

– Այո, վերջին հանդիպման ընթացքում մի քանի կորուստ ունեցանք: Մեր լեգեոներները՝ Բորիսը և Բեկոն, թեթև վնասվածքներ ստացան, նրանք երկուսն էլ ձգել էին մկանները: Ես դա կապում եմ այն փաստի հետ, որ մինչև մեզ միանալը նրանք այդքան էլ լավ մարզավիճակում չէին: Սակայն համոզված եմ, որ մինչև Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը նրանք լիովին կապաքինվեն և կկարողանան մեզ օգնել:

– Ովքե՞ր են լեգեոներներից մնալու թիմում:

– Մենք այս պահի դրությամբ հրաժարվել ենք ֆրանսիացի հարձակվող Ժան-Լուի Բերնից, նա վերադարձել է Լիոն, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ: Մեզ հետ Գյումրի են վերադարձել Դիդյե Բորիսը, Ֆուֆանա Բեկոն և Դիոպ Դամը: Ինչպես գիտեք, Լի Լամին Յորոն ակումբի հետ գործող պայմանագիր ունի:

– Դիոպ Դամը մեկ շաբաթ առաջ է միացել թիմին: Ի՞նչ կասեք նրա մասին:

– Դիոպ Դամը սենեգալցի է, 19 տարեկան է: Հանդես է գալիս երկու դիրքերում՝ ենթահարձակվողի և կենտրոնական կիսապաշտպանի: Նրա իրավունքները պատկանում են «Խիմկի»-ին, մեզ մոտ նա, հավանաբար, հանդես կգա վարձավճարով: Չհասցրինք կարծիք կազմել նրա մասին, քանի որ առաջին մարզման ժամանակ վնասվածք ստացավ: Իսկ ընդհանուր առմամբ տպավորությունը դրական է:

– Ի՞նչ եք նախատեսում անել մինչ գավաթի կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը:

– Երեք օրվա հանգստից հետո, նախատեսել ենք չորրորդ ուսումնամարզական հավաքը, որն, ամենայն հավանականությամբ, կանցկացնենք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ինչպես նաև վերջին հավաքի ժամանակ նախատեսում ենք ստուգողական 2 հանդիպում: Եվ դրանից հետո արդեն պատրաստվելու ենք մարտի 18-ին «Միկա»-ի հետ հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում