Թուրքիայում անցկացվող միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն ստուգողական հանդիպում անցկացրեց Բելառուսի «ԲԱՏԷ»-ի հետ:
Ռոման Բերեզովսկին խաղադաշտ դուրս եկավ ռուսական ակումբի մեկնարկային կազմում և մասնակցեց ողջ հանդիպմանը` կրկին անառիկ պահելով իր պաշտպանած դարպասը. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով: Հիշեցնենք, որ Բերեզովսկին այսօր կմիանա մեր ազգային թիմին, որը ներկայումս գտնվում է Կիպրոսում և պատրաստվում է փետրվարի 28-ին և 29-ին կայանալիք Սերբիայի ու Կանադայի հավաքականների հետ խաղերին:
Նշենք, որ «ԲԱՏԷ»-ի կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Զավեն Բադոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը: