Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Ինչի՞ց է վախենում Խամենեին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2010-ի դեկտեմբերի 20-ին Քաթարի ղեկավար Շեյխ Համադ Բին Խալիֆե Ալսանին մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան, որտեղ հանդիպել էր Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի հետ: Խամենեին հիշյալ հանդիպման ընթացքում արտասովոր մի հայտարարություն էր արել, ըստ որի՝ Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատարանի արձակած ցանկացած վճիռն անվավեր է, որովհետև այդ դատարանը ցուցադրական է:
Սակայն հետաքրքիր է իմանալ, թե հիշյալ հանդիպման ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել, Քաթարի ղեկավարը Այաթոլահ Խամենեիին ի՞նչ է փոխանցել, որը Խամենեիին դրդել է ընդդիմանալ անգամ ՄԱԿ-ի կողմից կազմված դատարանի հավանական որոշումներին:
Ավանդաբար Պարսից ծոցի առափնյա արաբական երկրները ԱՄՆ պատգամատարի դերում են հանդես եկել, և, ամենայն հավանականությամբ, Խալիֆե Ալսանին էլ ԱՄՆ կողմից պատգամ է ունեցել Իրանի առաջնորդի համար: Այդ հավանականությունը հաստատել է նաև Իրան-Իրաք պատերազմի բարձաստիճան հրամանատար Հուսեյն Ալային:
Խամենեիի հայտարարությունից կարելի է կռահել, թե Ալսանին ինչ է փոխանցել Խամենեիին: Մոտ ապագայում Ռաֆիկ Հարիրիի գործով կազմված դատարանը պիտի իր վերջնական վճիռն արձակի, և ապացույցերի համաձայն` Հարիրիի սպանության գործում մեղավոր է ճանաչվելու Լիբանանյան շիա «Հզբոլլահ» խմբավորումը, որի գլխավոր հովանավորը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է:
Հարիրիի սպանության գործով դատարանը դարձել է Իրանի ու Իսրայելի թաքուն պատերազմի ասպարեզ: Իսրայելական կողմը պնդում է, թե Հարիրիին սպանել են «Հզբոլլահի» մարտիկները, մյուս կողմից Խամենեին հայտարարում է, որ հիշյալ դատարանի բոլոր որոշումները անվավեր են, որովհետև այդ դատարանը ցուցադրական է: Խամենեին Ալսանիի հետ ունեցած հանդիպման ընթացքում նաև անուղղակիորեն սպառնացել է, որ եթե Հարիրիի դատարանը «Հզբոլլահին» մեղավոր ճանաչի, տարածաշրջանը անկայուն է դառնալու, ինչը ձեռնտու չէ տարածաշրջանի երկրներին: «Հզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն էլ իր հերթին սպառնալից մի հայտարարությամբ ասել է, որ կտրելու են այն անհատների ձեռքը, ովքեր Հարիրիի սպանության գործում մեղավոր կճանաչեն «Հզբոլլահին»: Նա նաև ավելացրել է, որ «Հզբոլլահը» պատրաստ է կրկին պատերազմ սկսել Իսրայելի դեմ:
Դեկտեմբեր ամսվա ընթացքում, երբ Հարիրիի սպանության դատավարության թեման ուշադրության կենտրոնում հայտնվեց, Իրանում մի շարք ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք ապացուցում են, որ Իրանի ղեկավարությունը՝ ի դեմս առաջնորդ Խամենեիի, լուրջ մտահոգություններ ունեն Հարիրիի դատարանի առնչությամբ:
Նախ Իրանը համաձայնեց վերսկսել միջուկային խնդրի շուրջ «վեցյակի» հետ բանակցությունները, որի ընթացքում Իրանի նախագահ Ահմադինեժադը հիշյալ բանակցությունները պատմական անվանելով՝ հայտարարել էր, որ Իրանը նախկինի համեմատ ավելի կառուցողական է հանդես գալու այդ բանակցություններում:
Երկրորդ, Քաթարի ղեկավարի Թեհրան կատարած այցի նախօրեին Իրանի Ֆարս նահանգի Լամերդ քաղաքում կասկածելի հանգամանքներում արկածի հետևանքով մահացավ իսլամական հեղափոխության պահակազորի բարձաստիճան հրամանատար և Հարիրիի սպանության գործում հավանական կասկածյալ Դարվիշ Շարիֆին: Մեկնաբանների կարծիքով, Շարիֆին շատ կարևոր տեղեկությունների էր տիրապետում, և Իրանի ղեկավարությունը չէր ցանկանում, որ նա Ալիռեզա Ասգարիի ճակատագրին արժանանար: Ասգարին, որը նույնպես պահակազորի բարձաստիճան հրամանատարներից և պաշտպանության նախկին նախարարի տեղակալն էր, 2007-ին կասկածելի կերպով անհետացավ Թուրքիայում: Նրա անհետանալու առնչությամբ երկու վարկած գոյություն ունի. Նախ՝ որ նրան Իսրայելի «Մոսադն» է առևանգել, իսկ երկրորդը՝ ինքը՝ Ասգային, փախուստի է դիմել ու մի շարք կարևոր տեղեկություններ փոխանցելով` քաղաքական ապաստան գտել ԱՄՆ-ում:
Հենց երրորդ իրադարձությունն էլ Ասգարիին է վերաբերվում: Իրանական լրատվամիջոցները հայտարարեցին, թե Ասգային «Մոսադի» բանտում ինքնասպան է եղել: Բայց այդ լուրը պաշտոնապես հերքվեց Իսրայելի ԱԳՆ կողմից: Որոշ մեկնաբաններ համոզված են, որ Ասգարին Հարիրիի դատարանում ցուցմունքներ է տալու «Հզբոլլահի» դեմ, այդ իսկ պատճառվ Իրանը ցանկանում է ժամանակից շուտ նրան մեռած հայտարարել, որպեսզի արձագանքների միջոցով տեղեկություն ստանա նրա գտնվելու վայրի մասին:

Ի վերջո, չորրորդ ուշագրավ իրադարձությունը վերաբերում է միջուկային փորձագետ և պահակազորի բարձաստիճան անդամ Շահրամ Ամիրին: Նա 2009-ի մայիսին անհետացավ Սաուդյան Արաբիայում: Իրանական կողմը հայտարարում էր, որ Ամիրիին առևանգել են ամերիկյան ու իսրայելական գաղտնի ծառայությունները: Բայց մի քանի ամիս անց պարզվեց, որ նա ամերիկյան կողմին է փոխանցել Իրանի միջուկային աշխատանքների ու կենտրոնների մասին շատ գաղտնի տեղեկություններ: Հետաքրքիրն այն էր, որ Ամիրին 14 ամիս անց վերադարձավ Իրան ու հայտարարեց, որ փախել է CIA կենտրոնից: Իրանում նրան որպես ազգային հերոսի դիմավորեցին: Բայց 2010-ի դեկտեմբերին պարզվեց, որ «ազգային հերոսի» կոչում ստացած Ամիրին գտնվում է բանտում, այն էլ՝ մենախցում: Հավանաբար իրանական կողմը փորձում է իմանալ, թե Ամիրին ինչ տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ին:
Եթե այս վարկածներին ավելացնենք Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեիի արտասովոր հայտարարությունն ու վերջին մեկ տարվա ընթացքում ահաբեկված միջուկային բարձաստիճան փորձագետների ցանկը, պարզ կդառնա, որ Իրանի ղեկավարությունը խիստ մտահոգված է Հարիրիի դատարանի որոշումից, ու փորձում է բոլոր միջոցներով «մաքուր» դուրս գալ ստեղծված քաոսից:
Վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները քննելով՝ դժվար չէ կռահել, թե Հարիրիի դատարանն ի՞նչ որոշում է կայացնելու, և այդ որոշումը ի՞նչ ազդեցություն է ունենալու տարածաշրջանի իրավիճակի վրա: Մնում է միայն տեսնել՝ արդյոք միջուկային հարցում թույլ տված որոշ նահանջների միջոցով Իրանին կհաջողվի՞ նվազագույն վնասներով «մաքուր» դուրս գալ Հարիրիի դատարանից, թե՞ Հարիրիի սպանությունը փոխելու է Միջին Արևելքի ներկա իրավիճակը՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ Լիբանանի խնդրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում