Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի իր պաշտոնական էջում պատասխանել է ֆուտբոլասերի` Լևոն Պաչաջյանի վերաբերյալ հարցին: Երկրպագուին հետաքրքրում էր, թե ինչու Պաչաջյանը չի հրավիրվում ազգային հավաքական, իսկ ֆեդերացիայի նախագահը պատասխանեց, որ Հայաստանի հավաքականի կազմն ընտրում է ազգային թիմի գլխավոր մարզիչը:
«Պարոն Հայրապետյանը ցանկություն էլ չունի Լևոնի խաղերը դիտելու: Նորից ու նորից նշում եմ, որ դիտելով խաղը` ես կարող եմ իմ կարծիքի մեջ սխալվել, դրա համար չեմ փորձում միջամտել մարզչի գործողություններին: Ինչ վերաբերում է խաղը դիտելուն,եթե դուք նոր եք դիտում Լևոնի խաղը, ապա ես Լևոնին այնպես գիտեմ, որ անգամ նա իրեն այդպես չգիտի և կխնդրեի ձեզանից, որ այս թեման փակեք, քանի որ ես լավ եմ հասկանում, թե ովքեր ինչ են ուզում: Նման մեթոդներով հավաքականի ֆուտբոլիստ չեն դառնում: Հավաքականի մարզաշապիկը կրելու համար պետք է վաստակել դրա իրավունքը»: