«Շիրակ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ երեկ ակումբն անցկացրեց իր վերջին ստուգողական հանդիպումն Անթալիայում կազմակերպված ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Մրցակիցը Լեհաստանի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Առկա» (Գդինյա) թիմն էր:
Հանդիպման ողջ ընթացքում երկու թիմերն էլ հարձակվողական ոճի ֆուտբոլ էին ցուցադրում: Գյումրեցիները մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին հակառակորդի դարպասի մոտ, սակայն այդպես էլ չհաջողվեց գրավել «Առկա»-ի դարպասը: Այսպիսով՝ հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Նշենք, որ այսօր «Շիրակ»-ն ավարտում է իր արտասահմանյան հավաքը Թուրքիայում և վերադառնում է Գյումրի: