Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Արզու Աբդուլաևայի հրաժեշտի նամակը` ի հիշատակ Անահիտ Բայանդուրի

«Առաջին լրատվականը» ստացել է Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաևայի նամակը`ի հիշատակ թարգմանիչ, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համանախագահ Անահիտ Բայանդուրի:

«Ինձ համար դժվար է գրել այս տողերը: Երբեք և ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, որ կգրեմ ընկերուհուս և զինակցիս` Անահիտ Բայանդուրի մասին անցյալ ժամանակով: Մի ժամանակ ես չէի կարող պատկերացնել, որ կկորցնեմ հարազատ քրոջս: Բայց դա տեղի ունեցավ: Այժմ ես կորցրեցի սրտակից քրոջս: Նրա մահվան մասին լուրը շատ տխուր է և վշտալի:
Ես և Անահիտը ծանոթացանք, երբ Ղարաբաղում արյունոտ մարտեր էին, այրվում էին, ավերվում էին գյուղեր, մարդկանց էին բռնում և փոխանակում` ինչպես ապրանքը:

Ես շնորհակալ եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեային, որ մեզ ծանոթացրեց միմյանց հետ: Ի սկզբանե, կիսվելով պատերազմի պոռթկման մասին առաջին տեղեկություններով, մենք հասկացանք, թե ինչպիսի չար խաղ են սկսել աշխարհի մեծերը մեր երկրների հետ, ինչպիսի ցինիկ տեխնոլոգիաներ էին գործի դրվում երկու ժողովուրդների գիտակցությունները մանիպուլյացիաների ենթարկելու համար: Մենք Անահիտի հետ անմիջապես վստահեցինք իրար և խոստացանք ճշմարտությունը հասցնել հասարակության լայն շերտերին և անել հնարավորը, որպեսզի օգնենք անմեղ մարդկանց, ովքեր տուժել են պատերազմից:
Անահիտը անկեղծ էր և ազնիվ, համարձակորեն պնդում էր իր դիրքորոշումը, այդուհանդերձ շարունակում էր փնտրել փոխզիջումը, մշտապես փորձում էր հնարավորություն տալ հակառակորդին քայլ կատարել: Նա կարծրատիպերով չէր առաջնորդվում, նա բաց էր նոր գաղափարների և փոխըմբռնման համար: Մեր առաջին համատեղ ակցիան պատերազմի թեժ օրերին միմյանց երկրներ այցելությունն էր` Անահիտը` Բաքու, ես` Երևան:

Ես հիշում եմ, թե ինչպես 1992 թվականի օգոստոսին, ժամանելով Բաքու իմ հրավերով, նա սկսեց իր ելույթը ադրբեջանական լսարանի առջև: Նա հանգիստ ձայնով ասաց. «Ես եկել եմ, որպեսզի ասեմ` բարև ձեզ:» Հետո նա բացատրում էր, որ եկել է, որպեսզի ապացուցի, որ մեր ժողովուրդները թշնամիներ չեն, չեն կարող լինել այդպիսին, որ մեզ միմյանց հետ շատ բան է կապում: Դահլիճը լսում էր նրան: Ոմանք հարգանքով և հիացմունքով էին լսում նրան, մյուսները փորձում էին նրա ելույթում սխալներ գտնել, որպեսզի բռնվեն դրանցից` հարձակվելու նպատակով: Բայց նրա հանգիստ և պարզ` «Բարև ձեզը» ոչ մի հնարավորություն չթողեց: Այս դրվագը ընդմիշտ կմնա Անահիտի մասին իմ ամենապայծառ հիշողություններում` որպես նրա հանգիստ, առանց ինքնագովազդման համարձակության վկայություն:
Այն ժամանակ մեզ չէին լսում, պատերազմը շարունակվում էր, աճում էր զոհերի, ռազմագերիների և պատանդների թիվը: Իրադարձությունների թելադրանքով մենք սկսեցինք զբաղվել նրանց ճակատագրով: Մենք համատեղ ջանքերով, մեր կազմակերպության բարի կամքի տեր մարդկանց հետ նպաստեցինք երկու կողմերից 500 մարդկանց գերությունից ազատվելուն:

Ազատված մարդկանց և նրանց հարազատների երախտագիտությունը մեզ համար մեծ պարգև էր: Բայց անսպասելիորեն Շվեդիայի Ռիկսդագը (խորհրդարանը) մեզ 1992 թվականին շնորհեց Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության միջազգային մրցանակ: Ես ու Անահիտը չէինք ցանկանում ընդունել այդ պարգևը, գտնում էինք, որ մեր կատարած պարտքի դիմաց չի կարելի պարգև ընդունել: Բայց մեզ պարզապես ասացին, որ մրցանակի դափնեկրի կոչումը կհեշտացնի մեր կազմակերպության ջանքերը և կմեծացնի հնարավորությունները` խաղաղության հաստատման և մարդկանց պաշտպանության գործում: Անահիտը երբեք չէր պարծենում իր կոչումով և շարունակում էր համարել, որ մենք շատ քիչ բան ենք արել խաղաղության համար, թեև ուժերի ներածի չափով ջանքեր էինք գործադրում, բայց դա բավարար չէր:

Նա միշտ փխրուն էր, սակայն նրա մեջ թաքնված էր հսկայական ուժ և համարձակություն: Ես հիշում եմ, ինչպես մենք նրա հետ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի մյուս արժանավոր անդամների հետ հայերին և ադրբեջանցիներին տարանք հանդիպման երկու երկրների ականապատ սահմաններով: Մենք գնում էինք քայլ առ քայլ, իրար հետևելով, մեր կյանքը միմյանց վստահելով:

Ինձ ապշեցնում էր նրա աննկուն կամքը, անպարկեշտ մարդկանց հետ չհաշտվելը, և միաժամանակ պատրաստակամությունը` լսել հակառակորդին, եթե նա ազնիվ է: Եվ նա փորձում էր հասկանալ դիմացինի տրամաբանությունը:

Մեզ` բոլորիս, նրա բարեկամներին, ապշեցնում էր նրա կենսական ուժը: Նա ցանկանում էր այնքան բան իրագործել, այնքան գաղափարներ, ծրագրեր ուներ…
Նա սիրող դուստր էր, հոգատար քույր և մայր, որդուն և ընտանիքին ըմբռնող էր: Նա հպարտանում էր իր հայտնի ընտանիքով, իր ընկերներով և իր ականավոր հեղինակով` Հրանտ Մաթևոսյանով: Անահիտը անբասիր և տաղանդավոր թարգմանիչ էր, քանի որ սիրում էր այն, ինչով զբաղվում էր, և այն ամենը, ինչով պատասխանատվության զգացումով սկսում էր զբաղվել:

Նա իմաստուն մարդ էր և հավատարիմ ընկեր: Իմ ամբողջ կյանքում ես կհիշեմ նրան»:

Արզու Աբդուլաևա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական կոմիտեի նախագահ, 08.01.2011թ., Բաքու:

Թարգմանությունը ռուսերենից` «Առաջին լրատվականի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում