Boxingscene.com-ին տված հարցազրույցում հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վենգերը նշել է, որ հայազգի բռնցքամարտիկի առաջիկա հակառակորդ Պյոտր Վիլչևսկին ուժեղ է Պաբլո Ֆարիասից, ում Արթուրը նոկաուտի ենթարկեց հունվարի 14-ին` Գերմանիայի Baden-Arena մարզահամալիրում.
«Վիլչևսկին ավելի ուժեղ է, քան Պաբլո Ֆարիասը, ում հետ Աբրահամը մենամարտել է հունվարի սկզբին: Ես շատ եմ հարգում լեհ բռնցքամարտիկին, ով անցած տարի Ֆինլանդիայում նվաճեց EBU գոտին: Կարծում եմ` մարտի 31-ին բոլորը հետաքրքիր մենամարտ կտեսնեն»:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամ – Պյոտր Վիլչևսկի մենամարտը կկայանա մարտի 31-ին` Գերմանական Կիլ քաղաքում` Sparkassen-Arena մարզահամալիրում: