Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տեղեկացմամբ մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում կմեկնարկի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ս.թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայանալիք Եվրոպայի 2012 թվականի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 9 գրոսմայստերներ` Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան: