Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 31-ին` Գերմանիայի Կիլ քաղաքում: Հայազգի բռնցքամարտիկի հակառակորդը կլինի Լեհաստանի 33-ամյա ներկայացուցիչ Պյոտր Վիլչևսկին: Մենամարտը կկայանա Sparkassen-Arena մարզահամալիրում:
Այն 2012 թվականի ընթացքում կլինի Աբրահամի երկրորդ մենամարտը: Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում` Baden-Arena մարզահամալիրում, Աբրահամը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Օսկար Նատալիո Ռոսարիո Ֆարիասին և նվաճեց WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։