«Իմպուլս»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին Կիպրոսում թիմն իր երկրորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի ՌԴ-ի 1-ին դիվիզիոնի առաջնության 13-րդ հորիզոնականում գտնվող «ԲՄԱ-Էներգիա»-ի հետ: Փետրվարի 22-ին և 23-ին Կիպրոսում թիմին կմիանան կենտրոնական պաշտպաններ բրազիլացի Ջուլիանո Խիմենեսն ու գանացի Ալհասան Իլիասուն:
Հիշեցնենք, որ առաջին ստուգողական խաղում «Իմպուլս»-ը 1:4 հաշվով պարտվեց Չինաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 7-րդ տեղը զբաղեցրած «Չանգչուն Յաթաի» թիմին: