Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող, մինչ օրս անազատության մեջ գտնվող երիտասարդների գործով վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես «Առաջին լրատվական»-ն արդեն հայտնել էր, բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, սակայն թեև մինչև փետրվարի 15-ը պետք է պարզ դառնար Վճռաբեկը վարույթ կընդունի ներկայացված բողոքը, թե՞ ոչ, մեկամսյա ժամկետը լրացել է, իսկ Վճռաբեկից Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դեռ պատասխան չի ստացել: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկի «պրակտիկան» է այդպիսին, պատասխանը հնարավոր է մինչև ամսվա վերջ ստացվի:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով, և «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող երիտասարդներն մինչ օրս անազատության մեջ են: Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն: Վերաքննիչ դատարանում այդպես էլ չհաստատվեց, որ Ստեփանից ինքնախոստովանական ցուցմունք է կորզվել խոշտանգման արդյունքում:

Ի դեպ, այս գործով դատարանների կաշկանդվածության վերաբերյալ այսօր Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ դիմումում մասնավորապես նշվում է. «Արդեն երկու տարի է որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է, որ այս անցած երկու տարիների ընթացքում ոստիկանությունը, դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունները դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել որդուս և նրա ընկերոջ մեղավոր լինելը: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է՝ գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Ձեզ դիմելու պատճառը հենց այս փաստն է: Այսօր դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում