Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ արդարադատության նախարարությունը Twitter միկրոբլոգերի կայքից պաշտոնապես պահանջել է տրամադրել Իսլանդիայի խորհրդարանի պատգամավոր Բիրջիթ Ջոնսդոթիրի անձնական տվյալները, քանի որ ամերիկյան իշխանությունները նրան մեղադրում են WikiLeaks-ի հետ համագործակցության մեջ: Բացի այդ, ամերիկյան իրավապահները Twitter-ի ղեկավարությունից պահանջում են տրամադրել պատգամավորների բոլոր գրառումները, որոնք կատարվել են 2009թ. նոյեմբերի 1-ից սկսած:
Պատգամավորը հայտնել է, որ ունի ընդամենը 10 օր` ամերիկացիների պահանջը բողոքարկելու համար: Իսլանդացի պատգամավորն «աչքի է ընկել» նրանով, որ 2007թ. օգնել է WikiLeaks-ին հրապարակել մի տեսանյութ, ուր պատկերված է, թե ինչպես է ամերիկյան Apache ուղղաթիռը գնդակոծում խաղաղ բնակչությանը: Այս հրապարակումից հետո կայքը մեծ համբավ ձեռք բերեց, որից հետո սկանդալային հրապարակումները մեծ թափ առան:
Եթե Twitter-ը տրամադրի այդ տվյալները, ապա վստահությունն այդ կայքի նկատմամբ միանգամից կընկնի, իսկ օգտատերերը կարող են փորձել գտնել այլընտրանքային կայքեր, որոնք նմանատիպ ծառայություններ և հնարավորություններ ունեն: