Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը փետրվարի 21-ին ներկայացրել է այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Գեղամ Բաբախանյանը և Միհրան Ջաբուրյանը (55կգ), Արթուր Առաքելյանն ու Նարեկ Սանոյանը (60կգ), Դավիթ Սաֆարյանը և Ժիրայր Հովհաննիսյանը (66կգ), Մուսա Մուրդազալիևն ու Սուրեն Մարկոսյանը (74կգ), Հաջիմուրադ Նուրմագամեդովը և Գևորգ Ավշարյանը (84կգ), Անդրանիկ Գևորգյանն (96կգ) ու գերծանր քաշային Ռուսլան Բասիևը:
Մրցաշարը տեղի կունենա մարտի 6-11-ն ընկած ժամանակահատվածում: