Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը փետրվարի 21-ին ներկայացրել է այն մարզիկների անունները, ովքեր մասնակցելու են Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը (55 կգ), Արթուր Մկրտչյանը (60 կգ), Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ) և գերծանր քաշային Յուրի Պատրիկեևը:
Մրցաշարը տեղի կունենա մարտի 6-11-ն ընկած ժամանակահատվածում: