Armchess-ը տեղեկացնում է, որ Հայաստանի շախմատի 72-րդ առաջնության ավարտից հետո հայտնի դարձան այն գրոսմայստերների անունները, որոնք ս. թ. մարտի 19-ից մինչև ապրիլի 1-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն Եվրոպայի 2012 թվականի անհատական առաջնությանը.
Հայաստանը կներկայացնեն հետևյալ գրոսմայստերները` Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սամվել Տեր-Սահակյան, Զավեն Անդրիասյան, Արման Փաշիկյան, Հրանտ Մելքումյան: