ՀԱՕԿ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ Ադլերում անցկացվեց ՌԴ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Ա. Լունյովի անունը հավերժացնող աթլետիկայի ավանդական համառուսական բաց մրցաշարը:
Նիզականետորդների պայքարում սպասելիքները գերազանցեց գյումրեցի Մելիք Ջանոյանը: Նա գործիքը նետեց 79 մ. 71 սմ, սահմանեց անձնական ռեկորդ և 21 սմ-ով գերազանցեց Օլիմպիական վարկանիշային ցուցանիշը` արժանանալով լոնդոնյան խաղեր մեկնելու ուղեգրի:
Նոր ռեկորդակիրը մարզվում է իր հոր` Սիրեկան Ջանոյանի ղեկավարությամբ, ում սահմանած գրեթե 40 տարվա վաղեմության ռեկորդը գահընկեց արեց որդին:
Մելիք Ջանոյանը հանդես է եկել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և Պեկինի Օլիմպիական խաղերում: